Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսում գողացել էին թոշակառուի դրամապանակը

28 Նոյեմբեր, 2022 12:51
Ավտոբուսում գողացել էին թոշակառուի դրամապանակը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի:

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գրպանահատ երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին