Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը բազմակողմ ձևաչափերում. Փաշինյան

28 Նոյեմբեր, 2022 12:25
ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը բազմակողմ ձևաչափերում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին