Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը շատ ծանր է հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զաս

28 Նոյեմբեր, 2022 11:47
Իրավիճակը շատ ծանր է հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զաս

Երևանում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, ինչպես գլոբալ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն՝ անդրադառնալով երևանյան հանդիպմանը։

«Այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են կովկասյան տարածաշրջանում, զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում տարածաշրջանում խաղաղության հասնելն է։ 

Բայց, մյուս կողմից, իրավիճակը շատ ծանր է հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այնտեղ էինք։

Ընդհանուր առմամբ, Հայաստանին որպես օգնություն ՀԱՊԿ-ի առաջարկած միջոցառումները բազմազան են՝ կան և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելը, որն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, և դրանք աջակցություն են գտել բոլոր երկրներում։

Միակ բանը, որին հնարավոր չեղավ հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր»,- ասել է Զասը։

 

Լրահոս

Դիտել ավելին