Կարևոր իրադարձություններ

Զինվորի տունն արդեն մատուռ ունի (լուսանկարներ)

28 Նոյեմբեր, 2022 11:27
Զինվորի տունն արդեն մատուռ ունի (լուսանկարներ)

Զինվորի տունն այսօրվանից նաև մատուռ ունի։ Այս մասին տեղեկանում ենք Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Պատերազմը վերապրած, կյանքը նորից սկսած, հրաշքով փրկված տղաներ կան, որ երկրորդ անգամ սկսել են ապրել ա'յլ արժեքներով։ Նրանցից շատերի համար հավատն առ Աստված կյանքի հիմնական շարժիչ ուժն է։

Զինվորի տան հիմնադիրները միշտ ասում են, որ այստեղ կյանքի կոչվող բոլոր գործերը, որ հանուն հայրենիքի պաշտպանների բարօրության են արվում, Աստծո կամքով և Աստծո միջնորդությամբ են տեղի ունենում, իսկ հիմնադիրներն ու նախաձեռնողները, անձնակազմն ու բարերարները Աստծո և այս տղաների համար արվող գործերի միջև միջնորդներ են։

Զինվորի տանը կատարվեց խաչքարի օծում և մատուռի սրբագործման արարողություն։

Զինվորի տան բարեկամ Ավագումյանների ընտանիքն այս արարողությանը մասնակցելու համար էր ժամանել Ռուսաստանից։ Հենց այս ընտանիքի աջակցությամբ և հովանավորությամբ Զինվորի տունն այսօրվանից մատուռ ունի։ Նրանց հովանավորությամբ բացված ևս մեկ նոր հատված՝ ասեղնաբուժության սրահն էլ անվանակոչվեց ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով։

Կարմիր ժապավենը կտրեցին Արցախի հերոսի մայրն ու Լիռա Ավագումյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին