Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահներին խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

28 Նոյեմբեր, 2022 10:56
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահներին խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում է կատարել.

«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ իրենց նախագահ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։

Դա Ռուսաստանի օրինական հիմքն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը»: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին