Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    420
    436

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Ոսկետափ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

27 Նոյեմբեր, 2022 21:20
Վթար՝ Ոսկետափ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակա կամուրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում «Opel vetra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1993 թ․) բախվել է կամուրջի սյանը։ Վարորդը և ուղևորը (Վ․ Մ․, ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, իսկ ուղևորներ Գ․ Մ․-ն և Լ․ Մ․-ն (ծնված 2002 թ․)՝ Արտաշատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները Վ․ Մ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին