Կարևոր իրադարձություններ

Իմ գալով Արցախի թեման ավելի արդիական է դարձել. Ռուբեն Վարդանյան

27 Նոյեմբեր, 2022 11:36
Իմ գալով Արցախի թեման ավելի արդիական է դարձել. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI հեռուստաալիքին: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխվելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին և մի շարք այլ հարցերի:

Խոսելով Արցախ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար.

«Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ մոռացվեր, ավելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ Արցախում կատարվող ամեն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում: Ես վերջերս հարցազրույցներ տվեցի ֆրանսիական և գերմանական լրատվամիջոցներին և զգում եմ մարդկանց իրական հետաքրքրությունը հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, ինչպես են մարդիկ ապրում Արցախում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին