Կարևոր իրադարձություններ

Սյունիքում հրդեհ է բռնկվել ավտոքարշակում

27 Նոյեմբեր, 2022 10:49
Սյունիքում հրդեհ է բռնկվել ավտոքարշակում

Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի հետնամասի ձախակողմյան 2 անվադողերը և բարձված Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վնասվել են։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին