Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419,5
    435,5

  • RUB

    5,4
    5,8

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Էջմիածնում

26 Նոյեմբեր, 2022 21:34
Հրդեհ՝ Էջմիածնում

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքից տարահանել են 10 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ մասամբ, պատշգամբի պատուհանը և կենցաղային իրեր՝ մոտ 4 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին