Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները

26 Նոյեմբեր, 2022 20:50
Մհեր Գրիգորյանն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, ով Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

 

Լրահոս

Դիտել ավելին