Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    425
    441

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բժիշկների կողմից ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել

26 Նոյեմբեր, 2022 16:14
Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բժիշկների կողմից ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել
Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բժիշկների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Ինչպես տեղեկացրել էինք, Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ. ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում,(https://moj.am/article/3339), որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։
 
ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։
Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
 
Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:
 

Լրահոս

Դիտել ավելին