Կարևոր իրադարձություններ

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

26 Նոյեմբեր, 2022 12:50
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է որպես Ղազախստանի նախագահ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Աստանայի Անկախության պալատում։

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,-երդմնակալության արարողությանն ասել է Տոկաևը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը Տոկաևին հանձնել է նախագահի վկայական։ Տոկաևը պաշտոնը ստանձնել է յոթ տարի ժամկետով՝ ընտրություններից առաջ կատարված սահմանադրական փոփոխություններին համապատասխան։ Փոփոխությունների համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամ նախագահ ընտրվել, սակայն Տոկաևի գործող ժամկետը վերականգնվել է փոփոխությունների ընդունմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին