Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հորդուրում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով

26 Նոյեմբեր, 2022 12:23
Ոստիկանությունը հորդուրում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ ոստիկանությունը վարորդների համար զգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել:

«Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացրել վարորդների համար: Որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:

Հորդորում ենք չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասվում է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին