Կարևոր իրադարձություններ

Ով է հաջորդը. «Հրապարակ»

26 Նոյեմբեր, 2022 08:04
Ով է հաջորդը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը երեկ վայր դրեց մանդատը, չնայած նրան ամեն կերպ փորձել են համոզել, որ չանի դա։ Հաջորդը, ըստ ամենայնի, կլինի Իշխան Սաղաթելյանը։ Նա ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշումից հետո 2 շաբաթ է՝ չի ներկայանում նիստերին։ Թեեւ դեկտեմբերի 2-ի արտահերթին, որն ընդդիմության նախաձեռնությամբ է հրավիրվել, մասնակցելու է։

Ցուցակի հաջորդ՝ 36-րդ համարն անկուսակցական Ռիմա Ղազարյանն է՝ «Վանաձոր» ԲԿ-ում աշխատող բժիշկ, որ քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։ Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ նա ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:

150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո: Ղազարյանից հետո  ցուցակում հաջորդն արեւելագետ Ռուբեն Մելքոնյանն է»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին