Կարևոր իրադարձություններ

Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը. ՌԴ ՊՆ

25 Նոյեմբեր, 2022 20:09
Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունն  անդրադարձել է Բաքվի քննադատությանը՝ նշելով․

«Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։ 

Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու աշխատանքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին