Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքինիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: