Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին

25 Նոյեմբեր, 2022 16:36
Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին
Երևանի 2023 թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Լսումների մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին և մատնանշել ոչ միայն հասարակական տրանսպորտը, այլև ճանապարհաշինական նոր նախագծերի ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման անհրաժեշտությունը: Քաղաքացիները հետաքրքրվել են նաև հանրային գոտիներում առկա ապօրինի կառույցների ապամոնտաժման և տարածքները քաղաքացիներին վերադարձնելու ծրագրային աշխատանքներով: Հարցեր են հնչել նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացման, էներգախնայողության և բնապահպանական մի շարք այլ ծրագրերից:
 
Քաղաքային պլանավորման աշխատանքներում ներգրավված մի խումբ երիտասարդներ էլ, այդ թվում՝ ճարտարապետներ, բարձրացրել են այգիների ու բակային տարածքների կառուցման ու վերակառուցման խնդիրը: Նրանք նաև ցանկություն են հայտնել կամավորության սկզբունքով ներգրավվել նախագծերի ստեղծմանը՝ իրենց փորձն ու գաղափարները փոխանցելով քաղաքին:
 
Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանրային քննարկման բոլոր մասնակիցներին, մանրամասնել է ծրագրային որոշ դրույթներ: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ համայնքը պատրաստ է քննարկել համատեղ գործակցության առաջարկները, նաև նկատել, որ քաղաքը փուլ առ փուլ բարեկարգելու և բնակիչներին է հանձնելու կանաչ նոր գոտիներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին