Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի միջամտությամբ մաքրուհու չվճարված աշխատավարձը վճարվել է

25 Նոյեմբեր, 2022 16:27
ՄԻՊ-ի միջամտությամբ մաքրուհու չվճարված աշխատավարձը վճարվել է

Քաղաքացին դիմել է Պաշտպանին՝ խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը:

Տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։

Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից, գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։

Քաղաքացու դիմումից հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել գործատուի հետ պարզաբանում ստանալու նպատակով և տեղեկացել, որ գործատուն հրաժարվել է աշխատավարձ վճարել, քանի որ դեռևս աշխատավարձի վճարման օրը չէ, այնուհետև հավելել, որ աշխատողը թույլ է տվել խախտում, ուստի աշխատավարձից կատարել է պահումներ։ 

Պաշտպանի աշխատակազմը գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի օրինակի պատճենը և աշխատավարձից պահումներ կատարելու իրավական հիմքերը։ Գործատուն հրաժարվել է ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային պայմանագիրը բացակայում է։ Արձանագրվել է գործատուի կողմից ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները, ուստի պահանջվել է խախտումների վերացում։

Բողոք ներկայացրած անձը հետադարձ կապի միջոցով տեղեկացրել է, որ գործատուն իրեն հրավիրել է աշխատավայր այնուհետև վճարել չվճարված աշխատավարձը։

 

Լրահոս

Դիտել ավելին