Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ քարտուղարը Մոլդովայում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

25 Նոյեմբեր, 2022 15:02
ԿԸՀ քարտուղարը Մոլդովայում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

 2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։

 

Լրահոս

Դիտել ավելին