Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Քաշքշուկի ժամանակ մասնակիցներից մեկը մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր (տեսանյութ)

25 Նոյեմբեր, 2022 14:06
Քաշքշուկի ժամանակ մասնակիցներից մեկը մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։

Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։

Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ

 

 

Լրահոս

Դիտել ավելին