Կարևոր իրադարձություններ

«Լունապարկ»-ի ատրակցիոնից ընկած երիտասարդը մոլդովացի է. վիճակը կայուն ծանր է

25 Նոյեմբեր, 2022 14:00
«Լունապարկ»-ի ատրակցիոնից ընկած երիտասարդը մոլդովացի է. վիճակը կայուն ծանր է

«Լունապարկ»-ի ատրակցիոնի պտտվող նստարաններից մեկի պոկվելու հետևանքով ընկած քաղաքացու վիճակն այս պահին կայուն ծանր է: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասացին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ազգությամբ մոլդովացի 28-ամյա երիտասարդի գլուխը վիրահատել են, ուղեղային տրավմա է ստացել, և այս պահին միացված է արհեստական շնչառության սարք:

Ոստիկանությունից էլ տեղեկացանք, որ դեպքով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին