Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

25 Նոյեմբեր, 2022 10:22
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը:

Նախագծով առաջարկվում է ՝

  1. Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ:
  2. Իրավաբանական անձին կարող են պատվիրակվել պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական  գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
  3. Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումը իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

4. Լիազոր մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում հաստատության վարչատնտեսական ղեկավարը հանդիսանում է գնման գործընթացի պատասխանատուն և իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։

  1. Եզրակացության և ընդունման-հանձնման արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։
  2. Իրավաբանական անձի կողմից իրեն պատվիրակված գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում համակարգողը հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:  
  3. 7.   Այն դեպքերում, երբ վարչատնտեսական գործառույթներով սահմանված հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման համար նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթի համակարգման աշխատանքներն իրականացնում է ուսումնական հաստատության վարչատնտեսական համակարգողը՝ մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։
  4. Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու   ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:

Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝ հաշվապահություն, գնումների գործընթաց, սննդի կազմակերպում, մաքրության և, անվտանգության ապահովում, ընթացիկ տեխնիկական սպասարկում:

Քաղաքացիներըևշահառուխմբերընախագծիվերաբերյալիրենցառաջարկություններնուդիտողություններըկարողեններկայացնել մինչևդեկտեմբերի1-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին