Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Դիլիջանի տարածքում

25 Նոյեմբեր, 2022 00:11
Հրդեհ՝ Դիլիջանի տարածքում

Նոյեմբերի 24-ին, ժամը 20։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Թաղտա» կոչվող հանդամասի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին։ Մոտ 4 հա տարածքում այրվում են խոտածածկույթ, չորացած ծառեր և կոճղեր։

 

Լրահոս

Դիտել ավելին