Կարևոր իրադարձություններ

Ընդունվել են ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները

24 Նոյեմբեր, 2022 20:00
Ընդունվել են ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո որեւէ առաջարկ չի ներկայացվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումները՝   այստեղ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով անհրաժեշտ է հստակեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները: Ըստ նրա՝ փոփոխությունները ժամանակավոր են. կարգավորումների ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչեւ 2024 թ. հունվար: Պատգամավորի խոսքով այս մեկ տարին թույլ կտա հարցի վերաբերյալ առավել հստակ մոտեցումներ ձեւակերպել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշակի կարգեր մշակելու հնարավորություն կունենա:

Նախագծի ընդունումն անհրաժեշտ եւ հրատապ է, Կառավարությունը դիտարկումներ չունի. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:

 

Լրահոս

Դիտել ավելին