Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Կոտայքում վիրավոր զինվորների համար բնակելի ավան կստեղծվի

24 Նոյեմբեր, 2022 17:55
Կոտայքում վիրավոր զինվորների համար բնակելի ավան կստեղծվի

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։

Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան։

Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտդահլիճ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր Ծրագրի շահառու հանդիսացող զինվորների համար, ինչպես նաև բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանը։

Ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ բարեկարգման աշխատանքները կիրականացվի 4 տարում։

Յուրաքանչյուր տան համար նախատեսված է նախնական հաշվարկով շուրջ 40 միլիոն դրամ բյուջե։ Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 միլիոն դրամ։

Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ։

Ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ 450 միլիոն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին