Կարևոր իրադարձություններ

Ավետիսյանի հիվանդության հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով հնարավոր չի պարզել. «Բևեռ»

24 Նոյեմբեր, 2022 16:38
Ավետիսյանի հիվանդության հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով հնարավոր չի պարզել. «Բևեռ»

«Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը հայտնում է, որ ըստ, իր ունեցած հավաստի տեղեկությունների, Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:

Ավելի վաղ  «Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով: Ըստ նրանց, Ավետիսյանի հիվանդության հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում, այնպես և ներկայում հնարավոր չի պարզել: Նա ունի կրկնվող ալիքաձև սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:

«Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»,- ասվում է «Բևեռ»-ի հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին