Կարևոր իրադարձություններ

Հայաստանին 100 մլն եվրո վարկ կտրամադրվի

24 Նոյեմբեր, 2022 16:21
 Հայաստանին 100 մլն եվրո վարկ կտրամադրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսված 100 մլն եվրոն տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման և այլն: Վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ  ժամանակահատվածով:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս տարվա ընթացքում առանձնահատուկ համագործակցություն է տեղի ունեցել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ:

«Բազմաթիվ ուղղություններով, հատկապես ֆինանսների կառավարմանը վերաբերող, զգալի մասնագիտական, փորձագիտական աջակցություն ենք ստացել: Դրանք օգնում են, որ մեր կողմից իրականացվող հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական գնումների համակարգի, կառավարության պարտքի կառավարման հարցերում ավելի հղկենք այն անելիքները, որոնք վերաբերում ենք մեր գալիք բարեփոխումներին:

Եվ մեկ առանձնահատուկ կետ նույնպես ուզում եմ նշել. հաշվի առնելով ավելացող համագործակցության ծավալները՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն»,-ասել է նախարարը

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին