Կարևոր իրադարձություններ

20 դպրոց կջեռուցվի. 33-ում կփոխարինվեն պատուհանները և դռները

24 Նոյեմբեր, 2022 16:08
20 դպրոց կջեռուցվի. 33-ում կփոխարինվեն պատուհանները և դռները

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 1,933,373.9 հազար դրամ կուղղվի մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը:Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Գումար կհատկացվի թվով 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար, որոնցից 15-ը՝ Արագածոտնի մարզում, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում և 11-ը՝ Տավուշի մարզում։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար:

Գումար կհատկացվի նաև թվով 101 դպրոցի գույքով ապահովման համար։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝ 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ, 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ, 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ, 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ, 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրակրթության և նախադպրոցական  ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու որոշումը և մեկ անգամ ևս հորդորել՝ շինաշխատանքները պետք է իրականացվեն որոկով և նոր ստանդարտով:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին