Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը քննարկվում է. Զախարովա

24 Նոյեմբեր, 2022 15:52
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը քննարկվում է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը ունեն բավական բարդ, զգայուն բնույթ:

Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածությունների հասնելը»,- ասել է դիվանագետը:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի Հայաստան, ապա Ադրբեջան կատարած այցերի ընթացքում քննարկվում է, այդ թվում, խաղաղության պայմանագրի հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին