Կարևոր իրադարձություններ

Նոր բանտ ենք կառուցել Էրեբունի համայնքում. Գրիգոր Մինասյան

24 Նոյեմբեր, 2022 15:39
Նոր բանտ ենք կառուցել Էրեբունի համայնքում. Գրիգոր Մինասյան

«2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված հենց նոր բանտային պայմաններ ապահովելու տեսանկյունից, և առաջիկայում արդեն ունենք մեծ փաթեթ»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ մրցույթ է հայտարարվելու.

«Նոր բանտ ենք սկսելու կառուցել Էրեբունի համայնքում, նոր կոմպլեքս, նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում են 1 միլիարդ դրամից ավելի վերանորոգումներ, կահավորումներ:

Հարցը լուծելու ենք, ուղղակի տարիների հավաքված պրոբլեմներ են, և միանգամից արդյունք տալը դժվար է, բայց պրոցեսները հաստատ գնում են դեպի առողջացում»:

Հարցի՝ ինչ խնդիրներ են դրանով լուծվելու, Մինասյանն ասաց, որ դատապարտյալների սենյակներն են վերանորոգելու, անդրադառնալու են նաև դատապարտյալների բարձրացրած խնդիրներին, որոնք նաև ՄԻՊ-ն է արձանագրել.

«Հենց հիմա մեր թիմն այնտեղ աշխատում է»,-եզրափակեց ԱՆ պաշտոնակատարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին