Կարևոր իրադարձություններ

Այսուհետ պետական պահպանությունը ցմահ չի տրվի պաշտոնաթող նախագահին. ԱԽ քարտուղար

24 Նոյեմբեր, 2022 15:40
Այսուհետ պետական պահպանությունը ցմահ չի տրվի պաշտոնաթող նախագահին. ԱԽ քարտուղար

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն:Այս մասին կառավարության նիստում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու նախագիծը։

«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:

Առաջարկվող նախագծին հավանություն է տրվել։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին