Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել. Խամոյան

24 Նոյեմբեր, 2022 14:19
«Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել. Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հնարավոր է իրենց խմբակցության ներկայացուցիչներից ոմանք վայր դնեն մանդատը։ 

 «Այո՛, մեր խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքը այս կամ այն  հարցի վերաբերյալ, որևէ մեկը այն արտահայտելու կաշկանդվածություն չունի։ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ-ում աշխատանքներն ընդլայնելու մասով: Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որոնք, իրենց անձնական կամ այլ պատճառներից ելնելով, նման որոշում կարող են կայացնել»։

Խամոյանի խոսքով «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս չի եկել «Հայաստան» դաշինքից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին