Կարևոր իրադարձություններ

Հայ ռեժիսորի «Գյուղը որ կանգնի» կինոնկարը՝ Բրեստի փառատոնում

24 Նոյեմբեր, 2022 13:36
Հայ ռեժիսորի «Գյուղը որ կանգնի» կինոնկարը՝  Բրեստի փառատոնում

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Բրեստի կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կինոնկարի և՛  ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն է, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերությունը՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին