Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ ծառայողների համար նոր փոփոխություններ կլինեն

24 Նոյեմբեր, 2022 13:10
ԱԱԾ ծառայողների համար նոր փոփոխություններ կլինեն

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ որի՝ առաջարկվում է բարձրացնել Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի խոսքով՝ նախատեսվում է նաև ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն՝ ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների զեկուցագրերի հիման վրա՝ ԱԱԾ տնօրենի որոշմամբ․

«Արդյունքում թափուր պաշտոնները առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ։

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը ևս վերանայման կարիք ունի։ 

Բացի այդ՝ ազգային անվտան­գության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը կնախատեսվի նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար»,- նշել է Սիմոնյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին