Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

24 Նոյեմբեր, 2022 11:56
Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:

Մասնավորապես՝

արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ.

հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից.

ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում.

աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին