Կարևոր իրադարձություններ

Թոշակառուի տնից գողացել էին լուսանկարչական սարք և հեռախոս (տեսանյութ)

24 Նոյեմբեր, 2022 11:50
Թոշակառուի տնից գողացել էին լուսանկարչական սարք և հեռախոս (տեսանյութ)

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։

Ձերբակալվածներից մեկի տան հարակից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է լուսանկարչական սարքը։

Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին