Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ-ն կստեղծվի. Կառավարությունը հավանություն տվեց

24 Նոյեմբեր, 2022 11:25
 ՆԳՆ-ն կստեղծվի. Կառավարությունը հավանություն տվեց

Ներքին գործերի նախարարությունը ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- նշել է Մինասյանը:

Նոր նախարարության ստեղծումը, ըստ նախագծի, թույլ կտա նաև ապահովել ոստիկանության ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է.

«ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսենք նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին