Կարևոր իրադարձություններ

Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը. Ավինյան

24 Նոյեմբեր, 2022 11:15
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը. Ավինյան

87 հատ 12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում: Լեհաստանում ենք՝ գերմանական MAN ընկերության գործարանում: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած հոլովակում հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը, որոնցից 20-ը հենց այս գործարանից Երևան կուղևորվեն շատ շուտով: Նոր ավտոբուսները էականորեն կթեթևացնեն քաղաքի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: Ի դեպ մեր մայրաքաղաքը առաջին անգամ կունենա գերմանական ավտոբուսներ»,- գրել է Ավինյանը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

 

Լրահոս

Դիտել ավելին