Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը պարգևատրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

24 Նոյեմբեր, 2022 10:40
ՀՀ վարչապետը պարգևատրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, ով ավարտում է իր առաքելությունը, պարգևատրել է ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո կրծքանշանով։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Զասին գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարվա աշխատանքի համար: 

Զասն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն այդ պատվին արժանացնելու ու եռամյա համատեղ աշխատանքի համար։

«Այս 3 տարին իրականում շատ դժվար էր թե՛ մեզ, թե՛ մեր կազմակերպության համար, բայց մենք էական սխալներ թույլ չտվեցինք, ընդհակառակը, ինքներս մեզ կոփեցինք և որոշ քայլեր արեցինք առաջ»,- ասել է Զասը։

Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը հունվարին կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին