Կարևոր իրադարձություններ

Կարճ առանձնազրույց եմ ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ. Սուրեն Պապիկյան

24 Նոյեմբեր, 2022 08:02
Կարճ առանձնազրույց եմ ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ. Սուրեն Պապիկյան

«Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին