Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկո

23 Նոյեմբեր, 2022 20:43
Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկո

Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով նեղ կազմով հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս`ասել է. «Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու: Այո, Նիկոլ Վովաևիչ, կան նրբություններ, և միգուցե լուրջ: Բայց այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա: Առաջին հերթին Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում։ Եվ, բնականաբար, Ադրբեջանի»: 

Լոկաշենկոյի խոսքով` ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է պետությունների միասնության բարձրացում, լարվածության մակարդակի նվազեցում և կազմակերպության ամրապնդման նպատակով հակասությունների կարգավորում, կայունություն եւ անվտանգություն պատասխանատվության գոտում։

«Շատ բան ենթակա չէ հրապարակման, սակայն առաջին անգամ կայացել է անկեղծ զրույց։ Նիկոլ Վովաևիչն ասաց, որ 15 կետով պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մեկ կետով, որը մենք երկար համաձայնեցնում էինք, մեր արտգործնախարարությունները, մեր հայ բարեկամները փոփոխություններ են առաջարկել։ Մենք որոշել ենք չխորանալ։ Սակայն առաջին անգամ պայմանավորվել ենք և կոնկրետ հաջողության հասել այդ ուղղությամբ»,-ասել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահն, անդրադառնալով նաև այլ թեմաների, նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն նաև տեղեկատվական պատերազմների դեմ պայքարին: «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ: Դա արվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով։ Արևմուտքը շարունակում է զորքեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել ՆԱՏՕ-ի արևելյան թև»,-հավելել է Լուկաշենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին