Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

23 Նոյեմբեր, 2022 17:47
Քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

Վահան Քերոբյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Սվերդլովսկի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության և գործարար կապերի ամրապնդման նոր հնարավորությունները, մասնավորապես՝

ագրովերամշակման,

շինարարության,

էներգետիկայի,

անտառաշինության,

բժշկական սարքաշինության,

տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին