Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

23 Նոյեմբեր, 2022 17:25
Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը.

սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից,

չեն ապահովվել արտադրամասում օգտագործվող սարքավորումների պատշաճ մաքրման աշխատանքները,

սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին