Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը հայտարարություններ է ընդունել

23 Նոյեմբեր, 2022 17:08
ՀԱՊԿ-ը հայտարարություններ է ընդունել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստերի մասնակիցներն ընդունել են մի շարք հայտարարություններ:

«Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման և կատարելագործման հրատապ խնդիրների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկմանը։ 

Նիստում ընդունվել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ միջազգային օրակարգի արդի հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Բելառուսի նախաձեռնությամբ մշակված հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման մասին»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին