Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ

23 Նոյեմբեր, 2022 15:25
Ռուբեն Վարդանյանը ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտունի և նաև ծաղիկներ խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից.

«Հողը արյունով չեն պահում, հողը սիրելով են պահում»: Սա Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքն է, որի 80-ամյակն էր երեկ:

Արցախի մյուս հերոսը՝ լեգենդար Ավոն ասում էր՝ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»:

Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ: Մենք պարտք ունենք նրանց առջև»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին