Կարևոր իրադարձություններ

Տարեվերջին չի լինելու չիրականացված որևէ սոցիալական պարտավորություն. Արայիկ Հարությունյան

23 Նոյեմբեր, 2022 13:06
Տարեվերջին չի լինելու չիրականացված որևէ սոցիալական պարտավորություն. Արայիկ Հարությունյան

Տարեվերջին Արցախի կառավարությունը չի ունենալու չիրականացված որևէ սոցիալական պարտավորություն:

Այս մասին նոյեմբերի 23-ին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ներքին պարտքի վերաբերյալ պատգամավորի հարցին:

«Այս տարի մարել ենք մոտ 48 միլիարդ դրամից ավելի պարտավորություններ:

Տարեվերջին մենք չենք ունենալու գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն:

Առաջիկա օրերին այդ բոլոր հարցերը կարգավորվելու են»,- նշել է նախագահ Հարությունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին