Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել Տիգրան Խզմալյանը

23 Նոյեմբեր, 2022 14:23
Բերման է ենթարկվել Տիգրան Խզմալյանը

Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

«Երևանի Պարոնյան փողոցից 4 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի (ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը) համար, բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին»,-փոխանցել են ոստիկանությունից: 

Նշենք, որ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 

Ընդդեմ ՀԱՊԿ նիստի այսօր մի շարք քաղաքական ուժեր Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին