Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն արդեն Երևանում են

23 Նոյեմբեր, 2022 13:40
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն արդեն Երևանում են

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, ժամանել են Հայաստան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Նրանց օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին