Կարևոր իրադարձություններ

Ակնկալում եմ՝ կկարողանանք գնահատական տալ տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակին. Միրզոյան

23 Նոյեմբեր, 2022 13:04
Ակնկալում եմ՝ կկարողանանք գնահատական տալ տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակին. Միրզոյան

Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ակնկալում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանանք բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը»,- ասել է Միրզոյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասի խոսքով էլ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին