Կարևոր իրադարձություններ

Զասը՝ Հայաստանին աջակցելու ՀԱՊԿ նախագծի մասին

23 Նոյեմբեր, 2022 12:54
Զասը՝ Հայաստանին աջակցելու ՀԱՊԿ նախագծի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանին աջակցելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է։

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությությունը պահպանվում է։ Այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ-ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։

Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասել է Զասը Երևանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Նախատեսվում է նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին